Արագած Պերլիտ

Ինչ ենք առաջարկում

Վերջնական զտված պեռլիտ

Ագրո պերլիտ 1.2 - 2.4 mm մարություն

Վերջնական զտված պեռլիտ

0.15 - 0.63 մմ մանրություն

Վերջնական զտված պեռլիտ

0-0.15 մմ

Օգտագործման բնագավառները

Ինչու՞ հայկական պեռլիտը


Արագածում պեռլիտի առաջին գործարանը հիմնադրվել է 1961թ-ից: Այդ ժամանակներից ի վեր Հայկական պեռլիտը հանդիսացել է նախկին խորհրդային միությունում պեռլիտի հիմնական մատակարարը: Խորհրդային տարիներին հայկական պեռլիտի արտահանումները կազմել են տարեկան մինչեւ 800,000 (ութ հարյուր հազար) տոննա եւ ավել: Հիմնական սպառողները Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, ինչպես նաեւ Բելգիայի եւ Իտալիայի ընկերություններ էին: 

Հայկական պեռլիտի առավելությունները մրցակից երկրների (հիմնականում Թուրքիա, Հունաստան եւ Վրաստան) նույն արտադրանքի համեմատ որոշիչ են եւ քաջ հայտնի շուկայում պեռլիտ վերամշակող ընկերություններին: Մասնավորապես, Հայկական պեռլիտը փքեցնելու համար պահանջվում է ավելի ցածր ջերմաստիճան, եւ ուստի, ավելի քիչ էներգիա (1000-ի փոխարեն մոտ 700 կամ ավելի ցած), ինչը վերամշակողների մոտ առաջացնում է էներգոխնայում: Բացի այդ, հայկական պեռլիտը փքվում է 16 եւ ավելի անգամ, մինչդեռ մրցակից պեռլիտները փքվում են մինչեւ 8 կամ 10 անգամ: Արդյունքում հայկական պեռլիտի մեկ միավորից ստացվում է ավելի շատ արտադրանք, եւ ստացված արտադրանքն իր թեթեւությամբ եւ այլ որոշիչ հատկանիշներով գերազանցում է մրցակիցների արտադրանքին:


Մեր մասին


1961 թվականին հիմնադրված «Արագած-Պեռլիտ» ԲԲԸ-ն պեռլիտի առաջատար արտադրողն է Հայաստանում:

Հիմնադրման օրվանից մինչ օրս ընկերությունն իր բարձրորակ և յուրահատուկ արտադրանքն է մատակարարում ամբողջ աշխարհի հաճախորդներին և մատուցում արտահանման ծառայությունների ամբողջական փաթեթ դեպի Ռուսաստան, եվրոպական երկրներ, Մերձավոր Արևելք և ԱՄՆ:

Մեր պեռլիտի բնորոշ առանձնահատկությունն է փքման ցածր ջերմաստիճանը՝ սկսած 780°C-ից, ինչպես նաև ծավալի ավելացումը մինչև 21 անգամ կամ ավելի: Մեր արտադրանքը կարող է օգտագործվել տարբեր արդյունաբերություններում, ինչպիսիք են շինարարությունը, գյուղատնտեսությունը, գինու զտումը, գարեջուրը, յուղերը և այլն:

«Արագած պեռլիտ» ԲԲԸ-ի հանքաքարը վաղուց հայտնի է և ճանաչվել է լավագույնը տարածաշրջանում, մեր հաճախորդներից շատերն ամբողջ աշխարհում փորձարկել են մեր արտադրանքը և շարունակում են վերադառնալ հավելումների համար:

Մեր պրոֆեսիոնալ թիմը աշխատում է օպերատիվ և գրագետ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր գնորդի բոլոր կարիքներն ու առանձնահատկությունները:

Եթե հարցեր ունեք մեր արտադրանքի կամ կազմակերպության վերաբերյալ, մենք ուրախ կլինենք պատասխանել

Մենք կարող ենք ձեզ օգնել

կապ

Ստանալ առաջարկ

Գրասենյակ Երևանում

ՀՀ Երևան 0043,
Արարատյան փող., 90/8

+374 93 822852

info@aragatsperlite.am

Գործարան

ՀՀ, Արագածոտնի մարզ,
Արագածավան գյուղ,
Գործարանային 2

Էքսկլյուզիվ ներկայացուցիչ` ՌԴ-ում «Արագած պեռլիտ ՌՈՒՍ»
Չերմենսկու մայրուղի, 1
Վլադիկավկազ, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն,
Ալանիա, Ռուսաստան, 362002
sales@aragatsperlite.ru
+7 989-747-2277, +7 928-484-0000

2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են